Պենտագոնի ղեկավարը Ստոլտենբերգին հավաստել է ՆԱՏՕ-ի կարեւորությունն ԱՄՆ-ի համար

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել է ԱՄՆ-ի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը: 

«Նրանք քննարկել են ընդհանուր արժեքների կարեւորությունը, եւ նախարարն ընդգծել է, որ այդ արժեքների պաշտպանության համար դաշնակիցներ որոնելիս ԱՄՆ-ը միշտ դիմում է Եվրոպային»,- նշել է Դեւիսը:

Նա հավելել է, որ Մեթիսը եւ Ստոլտենբերգը պայմանավորվել են շարունակել կոնսուլտացիաները, ինչպես նաեւ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը ծրագրված է փետրվարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում