Իրանը կշարունակի օգնել Սիրիային ահաբեկչության դեմ մղվող պայքարում

Իրանը հանդես է գալիս սիրիական եւ տարածաշրջանային մյուս հակամարտությունների դիվանագիտական կարգավորման օգտին, բայց չի հրաժարվի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիային օգնություն ցուցաբերելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակի խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը:

«Մենք հավատում ենք, որ դիվանագիտական ուղին միակն է սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար, բայց այդ հանգամանքը մեզ չի ստիպի անտեսել այն օգնությունը, որը Սիրիային տրամադրվում է ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- ասել է նա իրանցի լրագրողներին՝ ամփոփելով Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրիի հետ կայացած հանդիպման արդյունքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում