ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը Թուրքիան ահաբեկչական խմբավորումների երաշխավոր է անվանել

Միավորված ազգերի կազմակերպությունում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին Աստանայում խստորեն քննադատել է Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների շրջանակում Ղազախստանում գտնվող Ջաֆերին հանդիպման ընդմիջման ընթացքում պատասխանել է լրագրողներից մեկի հարցին` ուղղված թուրք-սիրիական հարաբերություններին` ասելով, որ պաշտոնական Անկարան օգնում է «ահաբեկչական խմբավորումներին»:

«Թուրքիան զինված ահաբեկչական խմբավորումների երաշխավորն է, քանի որ նրանց գործատուներից է»,- հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը, ով նշել է, որ Աստանա են եկել հաջողություն գրանցելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում