ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են Թրամփին արգելել կանխիչ միջուկային հարված հասցնել

ԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ Է ներկայացվել, որը Միացյալ Նահանգների նախագահին արգելում Է առաջինը միջուկային զենք օգտագործել այլ երկրների դեմ: Դրա հեղինակներն են Դեմոկրատական կուսակցության անդամներ սենատոր Էդվարդ Մարքին (Մասաչուսեթսի նահանգ) եւ կոնգրեսական Թեդ Լյուն (Կալիֆոռնիայի նահանգ):

«Այս օրինագիծը նախագահի համար սահմանում Է առանց Կոնգրեսի կողմից պատերազմ հայտարարելու առաջինը միջուկային հարված հասցնելու արգելք»,- ասված Է օրենսդիրների համատեղ հայտարարության մեջ: Նրանց կարծիքով՝ սույն խնդիրն Էլ ավելի հրատապ Է դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո, որն «օժտված Է ցանկացած պահի միջուկային պատերազմ սկսելու լիազորություններով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում