ԱՄՆ-ն Apache հարվածային ուղղաթիռների գումարտակ կտեղակայի Եվրոպայում

Պենտագոնը Եվրոպա տեղափոխման Է պատրաստում ուղղաթիռների գումարտակ՝ ԱՄՆ-ի բանակի 501-րդ ավիացիոն գնդի Apache AH-64D 20 հարվածային մեքենաների կազմով: Ինչպես նշված Է ամերիկյան ցամաքային զորքերի պաշտոնական կայքում, ուղղաթիռները Եվրոպայում կտեղաբաշխվեն 2017 թվականի փետրվարին՝ ինն ամիս ժամկետով:

Դրանց ապագա տեղաբախշխման վայրն առայժմ չի ճշտվում:

«Եվրոպայում մենք համատեղ զինավարժանքներ կանցկացնենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Քրիս Քրոտցերը: Նա նշել Է, որ ուղղաթիռները գործի կդրվեն «Ատլանտյան վճռականություն» գործողության ընթացքում, որն սկսվել Է 2014 թվականի գարնանն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Այն նախատեսում Է ՆԱՏՕ-ի անդամ արեւելաեվրոպական երկրների անվտանգության ապահովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում