Թրամփն հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր նախընտրական խոստումներից մեկը եւ ստորագրեց հրամանագիր Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին պարսպի կառուցման մասին: Նա առաջվա պես պնդում է, որ ի վերջո պարսպի համար վճարելու է Մեքսիկան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բացի դրանից, նա կարգադրել է այն քաղաքների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որոնք իրենց մոտ թաքցնում են անօրինական միգրանտների:

Հունվարի 25-ին ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկան «100 տոկոսով» ԱՄՆ-ին կփոխհատուցի պարսպի արժեքը:

«Մենք այդ բանակցությունները կսկսենք շատ շուտով: Եվ Մեքսիկան, ինչ-որ ձեւով, մեզ կհատուցի ծախսերը»,- հայտարարել է Թրամփը:

Սահմանային արգելապատի կառուցման որոշմանն այժմ պետք է հավանություն տա Կոնգրեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում