Սիրիայի հյուսիսում ԻՊ-ն թուրք զինվորի է սպանել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսում` էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով կորուստներ գրանցելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԳՇ տվյալներով` խմբավորման զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, իսկ հինգը վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում