Ավելի քան 2,6 հազար ապստամբներ են զենքը վայր դրել Դամասկոսի նահանգի Վադի Բարադա շրջանում

Դամասկոսի նահանգը ջրով ապահովող Վադի Բարադա գետի հովտի բնակիչները վերադառնում են խաղաղ կյանքի: Այնտեղ գործող արդեն ավելի քան 2,6 հազար ապստամբներ վայր են դրել զենքը: Նրանց, ովքեր հրաժարվել են վերադառնալ խաղաղ կյանքի, իշխանությունները ընտանիքների հետ միասին տարհանում են Իդլիբի նահանգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ գնդապետ Ալեքսանդր Բլինկովը: 

«Վադի Բարադա գետահովտի բնակչությունը վերադառնում է խաղաղ կյանքի: Այսօրվա դրությամբ ավելի քան 2,6 հազար մարդ արդեն կարգավորել է իր կարգավիճակը»,- պատմել է նա, հավելելով, որ այն զինյալները, որոնք պատրաստ են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, համալրում են ինքնապաշտպանության ուժերի ջոկատները:

«Բնակչությունը շարունակում է ստանալ մարդասիրական օգնություն եւ առաջին անհրաժեշտության իրեր, մասնավորապես, պարենամթերք եւ բժշկական միջոցներ»,- հայտնել Է Բլինկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում