Հիլարի Քլինթոնը ցանկանում է վարել իր հեռուստատեսային շոուն. Townhall

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է հեռուստատեսային հաղորդման վարող դառնալու գաղափարը, հաղորդում, որը նվիրված կլինի արդիականության հրատապ խնդիրներին, եւ, որպես վարող, պլանավորում է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների եւ առաջադեմ մտածողների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Townhall հանդեսի սյունակ վարող Էդ Քլեյնը: 

Նա վկայակոչում է գաղտնի տեղեկատվություն, որն ստացել է նախկին առաջին տիկնոջ շրջապատի մի աղբյուրից: «Նա շատ լուրջ է խոսում սեփական հեռուստատեսային շոուի գաղափարի մասին: Որպես հաղորդավար նա կքննարկի հանապազօրյա թեմաներ առաջադիմական տեսակետից, կհրավիրի շատ հետաքրքիր հյուրերի, հարցազրույցներ կվերցնի աշխարհի ղեկավարներից եւ առաջադիմական հայացքների տեր մարդկանցից»,- մեջբերում է Քլեյնն իր զրուցակցի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում