Ստամբուլում ավելի քան 400 չվերթ է չեղյալ համարվել

Թուրքիայում եղանակային վատ պայմանների հետևանքով շատ չվերթներ չեղյալ են համարվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, Ստամբուլի Աթաթուրք և Սաբիհա Գյոքչեն օդանավակայաններում, ընդհանուր առմամբ, չեղյալ է համարվել 463 թռիչք:

«Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է հունվարի 26-27-ը 327 չվերթ չեղյալ համարելու մասին:

Ընդհանուր առմամբ, Աթաթուրք օդանավակայանում թռիչքները նվազել են 20 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում