«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն որոշել է չառաջադրել Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը

ՀՀԿ-ն նախնական որոշում ունի առաջիկա ԱԺ ընտրություններում Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով չառաջադրել մարզի Աշոցքի շրջանն ընդգրկող նախկին թիվ 33 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր դարձած Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը։ Աղաբաբյանը թերթի հետ զրույցում չի ցանկացել պատասխանել այդ հարցին՝ ասելով, թե Մոսկվա է մեկնում։

«Հաջորդ շաբաթ կգամ՝ կպատասխանեմ»,-ասել է նա

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ասել է, թե Աղաբաբյանի թեկնածությունը առաջադրել-չառաջադրելու մասին տեղյակ չէ։

Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն այդ տարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու համար նոր թեկնածու է գտել՝ Մարսել Կարապետյանին, որն Աշոցքի ավտոճանապարհային ՓԲԸ սեփականատերն է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում