Շտայնմայերն Արեւմուտքին մեղադրել է «անձեռնհասության» մեջ

Գերմանիայի արտաքին գործերի հեռացող նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կասկած Է հայտնել սիրիական հակամարտության մեջ Արեւմուտքի ռազմավարության ճիշտ լինելու հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա պատմել է SՖddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում:

«Այդ պատերազմի պատմությունը բաց թողնված հնարավորությունների ժամանակագրություն Է եւ արեւմտյան դաշնակիցների անձեռնհասության ապացույցը»,-հայտարարել Է նա:

Շտայնմայերը նշել Է, որ, չնայած Սիրիայի կառավարության նկատմամբ անձնական համակրանքի բացակայությանը, ինքը միշտ անհրաժեշտ Է համարել համագործակցության հնարավորություն փնտրել նախագահ Բաշար Ասադի եւ Արեւմուտքի միջեւ:

Այդուհանդերձ, նշում Է հեռացող նախարարը, Վաշինգտոնը եւ Փարիզը խիստ քննադատությամբ պատասխանեցին իմ բոլոր նախաձեռնություններին՝ Սիրիան դարձնելով «չարիքի երեւակայական առանցք»: Եթե Արեւմուտքն ավելի իրատեսորեն գնահատեր իրադրությունը եւ չպահանջեր Ասադի անհապաղ տապալումը, ապա հակամարտության կարգավորմանը նվիրված արդեն առաջին հանդիպումները կարող Էին առաջընթաց արձանագրել, հավելել Է Շտայնմայերը:

Հունվարի 27-ին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Շտայնմայերին ազատել Է արտաքին գործերի նախարարի պաշտոնից: ԱԳ նախարարության նոր ղեկավար Է դարձել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելը: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ կառավարող կոալիցիան Շտայնմայերին առաջադրել Է Գերմանիայի նախագահի թեկնածու: Ընտրությունները կկայանան փետրվարի 12-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում