Հայաստանում պարենային ապրանքների գները նվազել են 0,2 տոկոսով

Հայաստանում 2016 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պարենային ապրանքների գները նվազել են 0,2 տոկոսով, որտեղ 15 ապրանքախմբերից 5-ի գներն աճել են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ամենից շատ աճել են մրգի և շաքարավազի գները, համապատասխանաբար, 17 տոկոսով և 14.6 տոկոսով:

Ձուն 2016-ի դեկտեմբերին, 2015-ի դեկտեմբերի համեմատ, թանկացել է 6.8 տոկոսով, ոչ ոգելից խմիչքը՝ 3.6%-ով, ծխախոտը՝ 3.4%-ով։

Մնացած 10 ապրանքախմբերի մասով նախորդ տարի գրանցվել է գների նվազում։ Ամենից շատ նվազել են հացամթերքի և հրուշակեղենի գները՝ 3.7%-ով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում