Սաուդացի արքայազնը 80 բազե է նստեցրել մարդատար ինքնաթիռի սալոնում

Reddit-ի օգտատերը lensoo նիկով հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են տասնյակ բազեներ, որոնք ճանապարհորդում են սովորական մարդատար ինքնաթիռի սալոնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Mashable հրատարակությունը: 

Լուսանկարն արել է ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը: Գրառման հեղինակը պնդում է, որ 80 որսորդական թռչունների համար ավիատոմսերը գնել է Սաուդյան Արաբիայի արքայազնը:

Բազեներն զբաղեցնում են միջին շարքի բազկաթոռների մեծ մասը: Որպեսզի թռչունները չանհանգստանան, դրանց աչքերը փակված են գլխներին հագցված կնգուղներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում