«Հայկական ժամանակ». Տիգրան Թորոսյանին հրավիրել են ՀՀԿ դպրոցում դասավանդելու

ԱԺ նախկին նախագահ և ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում, որը ստեղծվել է անցած տարի։ Այս լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀԿ գործող փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք դասավանդելու ենք հրավիրում տվյալ թեմայի լավագույն բանախոսներին, որոնք երեք՝ քաղաքական, ակադեմիական կամ փորձագիտական շրջանակներից են։ Պարոն Թորոսյանը բուռն քաղաքական գործունեությունից հետո անցել է նույնքան բուռն գիտամանկավարժական գործունեության։ Նրա մասնագիտական կարողությունները շատ բարձր են, և ես շատ ուրախ եմ, որ նա թեկուզ այս առիթով այցելել է մեր գրասենյակ»,- ասել է Ա. Աշոտյանը։

Թերթը հիշեցրել է, որ 2008թ. աշնանը իշխանությունները Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ նշանակելու պատճառով Տ.Թորոսյանին հանեցին այդ պաշտոնից, իսկ վերջինս հեռացավ ՀՀԿ-ից, որի հիմնադիրներից էր եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում