Թուրքիայի վարչապետը փախած զինվորականներին վերադարձնելու հարցով նամակ է ուղարկել Ցիպրասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին` պահանջելով իրենց վերադարձնել փախած ութ թուրք զինվորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Յըլդըրըմը հիասթափեցնող է որակել հունական դատարանի որոշումը զինվորականներին Թուրքիային չհանձնելու վերաբերյալ: «Այս թեմայով նամակ եմ ուղարկել Ցիպրասին: Դրանում հայտնել եմ մեր ակնկալիքներն առ այն, որ որոշումը ևս մեկ անգամ աչքի անցկացվի և նրանք հետ վերադարձվեն»,– ասել է Թուրքիայի վարչապետը` տեղեկացնելով, որ նամակին պատասխան դեռ չեն ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում