AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Օհանյանի հստակ ձեռագիրը և՛ իր տաղանդի, և՛ աշխատանքի արդյունքն է

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երիտասարդ օպերային երգիչ Տիգրան Օհանյանին պատվոգիր է հանձնել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` նախարարը տենորի ղեկավար Լևոն Ջավադյանին շնորհել է նախարարության ոսկե մեդալ:

«Կուլտուրա» հեռուստաալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը շուրջ երկու ամիս ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին 2016-ի դեկտեմբերի 26-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում: Հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ, հայազգի երիտասարդ տենորն արժանացավ պատվավոր 1-ին մրցանակին: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենյա Նեստերենկոն:


«Մրցույթի բոլոր մասնակիցներն ընկերներ դարձան, կարելի է ասել՝ դա մի մեծ ընտանիք էր, որում հրաշալի մթնոլորտ էր տիրում: Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և շնորհակալ եմ եղել անգամ այն դեպքում, երբ դուրս եմ մնացել, որովհետև դա ինձ համար աշխատելու ավելի հզոր շարժառիթ է դարձել»,- ՀՀ մշակույթի նախարարից պատվոգիրը ստանալուց հետո ասաց երիտասարդ տենորը և հավելեց, որ երբեմն արվեստագետը, որը ժամանակից շուտ է հաջողության հասնում, մտածում է՝ վե՛րջ, այլևս աշխատելու կարիք չունեմ:

Չնայած միջազգային հարթակներում ունեցած հաջողությունների` Օհանյանն իր աշխատանքային մշտական հասցեն Երևանի օպերային թատրոնն է համարում:

Իր սանի հաջողությունների մասին Տիգրանի ղեկավարը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանը, ասաց.

«Տիգրանի մոտ երգեցողության լավ հիմք է դրել նրա դասախոսը՝ լուսահոգի Ռաֆայել Հակոբյանցը: Որպես Գեղամ Գրիգորյանի գործի շարունակող՝ ես փորձում եմ օգնել երիտասարդներին, այդ թվում և Տիգրանին, որպեսզի Հայաստանի օպերային թատրոնն ունենա ամենաբարձր մակարդակ ունեցող պրոֆեսիոնալ թիմ: Երիտասարդներն այսօր միանգամայն այլ մտածելակերպ ունեն, որովհետև, ի տարբերություն խորհրդային տարիների, շփումները շատ են, սովորելու, կատարելագործվելու հնարավորություններն՝ անսպառ: Տիգրանը հստակ ձեռագիր ունի, որը և՛ իր տաղանդի, և՛ աշխատանքի արդյունքն է»,-ընդգծեց Ջավադյանը:

 

Լրահոս
«Հրապարակ». Առաջիկա օրերին կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը «Հայկական ժամանակ». Դ. Բաբայան. Չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմ կլինի «Ժամանակ». Հաջորդ տարի կբարձրանան ինչպես ծխախոտի, օղու, այնպես էլ այլ ապրանքների գներ «Ժամանակ». Հայ կարտոֆիլագործների համար տարեվերջը կարող է խիստ եկամտաբեր լինել «Հրապարակ». Երեկ հանդիպել են Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Դավիթ Տոնոյանն ԱԻՆ-ում մի շարք նոր նշանակումներ է կատարել Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետերին և իր խորհրդականին Հայաստանում խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ է ստացել Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ. բացահայտվել են նոր դեպքեր Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը Եղանակը տաքանալու է Իրանահայ պաշտոնյան երկկողմ մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնելու կարիք է տեսնում Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի Հանրակրթական դպրոցները դրական են աձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ԿԳ նախարարը կողմ է փոփոխություններին ակադեմիական տարկետման տրամադրման կարգում ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը ԱՄՆ-ը 26 տարում առաջին անգամ մարտական պատրաստության կբերի B-52 ռմբակոծիչները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan