Գերմանիայի ՆԳ նախարարը մերժել է Թուրքիայի պահանջը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն մերժել է Թուրքիայի պահանջը` չուսումնասիրելու թուրք բարձրաստիճան զինվորականների ապաստան ստանալու դիմումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարն ասել է Passauer Neuen Presse պարբերականին:

«Թուրքիային ուղղված հատուկ մոտեցում չկա: Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը ինքնուրույն է որոշումներ կայացնում: Դա անկասկած գործում է նաև թուրքերի դիմումների համար»,- ասել է նա:

Մայզիերեն հայտնել է նաև, որ անցնող տարի ավելացել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում