Թրամփը եւ Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի համարտության կարգավորման հնարավորությունները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությանը եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սպիտակ տունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերն արծարծել են ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցը: Թրամփը «հայտարարել է դաշինքին հաստատակամ աջակցության», ինչպես նաեւ «սերտ կոորդինացման եւ համագործակցության» պատրաստակամության մասին՝ այն մարտահրավերները դիմագրավելու համար, որոնց նա բախվում է:

Դրա հետ մեկտեղ Թրամփը եւ Ստոլտենբերգը խոսել են այն մասին, թե ինչպես հասնել այն բանին, որ դաշինքի անդամ բոլոր երկրները «կատարեն ֆինանսական բնագավառում իրենց ստանձնած պարտավորությունները»:

Դոնալդ Թրամփը հավաստել է, որ կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների եվրոպական հանդիպմանը, որը պլանավորված է ընթացիկ տարվա մայիսի վերջին:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը եւ Ենս Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի իրադրությանը վերաբերող հարցերը եւ ուկրաինական համարտության կարգավորման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում