Անկարայի քաղաքապետը երկրում գրանցված երկրաշարժերն արհեստականորեն կազմակերպված է համարում

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ Չանաքքալեի նահանգում փետրվարի 6-ին տեղի ունեցած մի քանի երկրաշարժերը կազմակերպվել են արհեստականորեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյոքչեքը գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

Քաղաքապետը հայտնել է, որ իր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրաշարժի օրը տարածքում եղել է սեյսմիկ ուսումնասիրություններ իրականացնող նավ: «Անհապաղ պետք է պարզել, թե այդ նավն այդտեղ ինչ էր ուսումնասիրում և որ երկրին էր պատկանում»,- նշել է Գյոքչեքը` հայտնելով, որ խիստ կասկածում է, որ կատարվածն արհեստականորեն հրահրված երևույթ է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում