ԻՊ-ն Սիրիայում հարձակվել է թուրքական զորքերի վրա

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները կրկին հարձակվել են Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Էլ-Բաբում իրականացված հարձակման հետևանքով կան թուրք վիրավոր զինվորներ, որոնց թիվը դեռ չի հստակեցվում:

Սիրիայի հետ սահմանամերձ Գազիանթեփի և Քիլիսի հիվանդանոցները բերվել են արտակարգ աշխատանքի ռեժիմի:

Սիրիայի հյուսիսում ԻՊ և թուրքական զորքերի միջև բախում էր տեղի ունեցել նաև փետրվարի 8-ին, ինչի հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր, իսկ 15-ը վիրավորվել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում