Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երեւան

Մարտակերտի ուղղությամբ փետրվարի 8-ին հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին տեղափոխում են Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացրին Ստեփանակերտի զիվորական հոսպիտալից:
Փետրվարի 8-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել էր 1979թ. ծնված ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը, իսկ 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Կորյուն Կամոյի Կիրակոսյանն էլ ստացել էր հրազենային ծանր վիրավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում