«Ժողովուրդ». Հայաստանից կապիտալի արտահոսքն ավելանում է

«Ժողովուրդ». Հայաստանից կապիտալի արտահոսքն ավելանում է

«Հայաստանից կապիտալի արտահոսքը գնալով ավելանում է։ Եթե 2015-ին ՀՀ-ից դուրս է բերվել 760 մլն 992 հազար դոլար, ապա 2016թ. այդ թիվը հասել է 816 մլն 982 հազար դոլարի։ Սրանք, ի դեպ, օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն են, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալները տեղադրված են ՀՀ կենտրոնական բանկի կայքում։ Մինչդեռ ամեն տարի Հայաստանից հսկայական գումարներ դուրս են բերվում նաև ապօրինի ճանապարհով, և ժամանակին այդ մասին զեկույց էր հրապարակել «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպությունը՝ տեղեկացնելով, որ 2003-2013 թթ. ընթացքում ապօրինի դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար։ Իսկ օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն այն միջոցներն են, որոնք կարող էին ներդրվել Հայաստանի տնտեսության մեջ և նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։ Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2016թ. ընթացքում նվազել են արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները։ Ըստ ԿԲ–ի՝ 2016թ ֆիզիկական անձանց անունով մուտք է եղել 715 մլն 901 հազար դոլար՝ 2015թ. 870 մլն 667 հազար դոլարի փոխարեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում