Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայում «Իսլամական պետության» 245 թիրախ ոչնչացնելու մասին

Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայում «Իսլամական պետության» 245 թիրախ ոչնչացնելու մասին

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի տարածքում գործող թուրք զինվորների կողմից «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին նոր հարվածներ հասցնելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթը»:

Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ` թուրքական զորքերը այս անգամ ոչնչացրել են ԻՊ 245 թիրախ և 43 ահաբեկչի: Թուրքական զորքերը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում արդեն 172 օր է գործում են Սիրիայի տարածքում:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Փետրվարի 9-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա կատարված հարձակման հետևանքով սպանվել է 5 թուրք զինվոր: «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 65-ի:

Փետրվարի 10-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր Սիրիայում ԻՊ 23 ահաբեկչի ոչնչացնելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում