ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպում կանցկացնի ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ

ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպում կանցկացնի ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 13-ին հանդիպում կանցկացնի նախօրյակին ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի մի աղբյուր:

Ըստ նրա տեղեկատվության՝ հանդիպումը կլինի փակ եւ կկայանա օրվա երկրորդ կեսին՝ ահաբեկիչներից կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանության շուրջ բանավեճերից հետո: Այն հավանաբար կմեկնարկի Նյու Յորքի ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով երեքշաբթի ժամը 02:00-ին):

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ խորհրդակցություն անցկացնելու պահանջով դիմել են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան: Ինչպես սպասվում է, առաջիկա կոնսուլտացիաներում կառաջարկվի հայտարարություն ընդունել Փենյանի գործողությունների դատապարտմամբ:

ՑՏԱԿ հյուսիսկորեական լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ բալիստիկ հրթիռի փորձարկումը, որը ԿԺԴՀ-ի կողմից անցկացվել է փետրվարի 12-ին, հաջող է եղել:
Նշվում Է, որ Pukguksong-2 բալիստիկ հրթիռի արձակում, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել, անձամբ ղեկավարել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում