Լեռնանիստ գյուղի մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն. կան զոհեր և վիրավորներ

Լեռնանիստ գյուղի մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 14-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած:

Ինչպես տեղեկացրին ԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:

Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում