Թուրքիայի յոթ նահանգում PKK-ի դեմ նոր ձերբակալություններ են տեղի ունեցել

Թուրքիայի յոթ նահանգում PKK-ի դեմ նոր ձերբակալություններ են տեղի ունեցել

Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի յոթ նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացված գործողությունների արդյունքում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գործողություններն ընթացել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Վանը, Մուշը, Աղրըն, Ադանան, Անթալիան և այլն: Ձերբակալվել է 86 մարդ:

Նախօրեին նման գործողություն էր իրականացվել Ստամբուլում` 104 հասցեում: Ձերբակալվել էր 70 մարդ: Մի շարք հասցեներից ձեռք էին բերվել զենք ու զինամթերք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում