Արցախում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը

Արցախի Սահմանադրության հանրաքվեին ժամը 02:00-ի դրությամբ մասնակցել է 48 հազար 115 քաղաքացի կամ ընտրության իրավունք ունեցողների 46.82 տոկոսը: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որից մեկը Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, 1-ը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի: Սահմանադրության հ անրաքվեն տեղամասերում անցկացնելու են 2 հազար 222 հանձնաժողովականներ, որից 68 տոկոսը անկուսակցական են: Քվեարկության ընթացքին հետևելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:

Սահմանադրական փոփոխություններով Արցախն անցնում է կառավարման նախագահական համակարգի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում