Հայաստանում շարունակվում է ռուսական ռազմակայանի վերազինումը

Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում է պլանային վերազինումը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված նմուշներով: Ընթացիկ տարում ռազմակայանում նոր սպառազինության բաժինն ավելացել է մինչեւ 60 տոկոս: 

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներում ստացվել Է ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ նոր ավտոմոբիլների իրենց հավաքակազմը համալրել են «Մուստանգ» ընտանիքի ԿամԱԶ-ները, ՊԱԿ-200Մ-04 դաշտային ավտոմոբիլային խոհանոցները եւ ԱՑՊՏ-5,6 խմելու ջրի ջերմամեկուսացված ավտոցիստեռնները:

Ռազմական տեխնիկան ստանալուց հետո վարորդների հետ կանցկացվեն արդի «Մուստանգների» շահագործման պարապմունքներ բարձրլեռնային տեղանքի պայմաններում, զանազան խոչընդոտների հաղթահարմամբ:

Արդի նոր ավտոմոբիլներն ունեն բարձր անցունակություն, կայունություն եւ շարժունակություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում