ՄԽ համանախագահները քաղաքական-դիվանագիտական միջոցներից բացի այլընտրանք չունեն. Լավրով

Ռուսաստանը Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ շարունակում է ակտիվորեն առաջ տանել այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան օպտիմալ պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կառուցողական բանակցություններ անցկացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Համանախագահներն այլ ընտրություն չունեն, քան քաղաքական-դիվանագիտական միջոցները: Մենք շարունակելու ենք Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ ակտիվորեն առաջ տանել այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան օպտիմալ պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կառուցողական բանակցություններ անցկացնելու համար: Դրանք կթուլացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ ստեղծված զգացմունքային մթնոլորտը և թույլ կտան բանակցային սեղանին հստակորեն քննարկել խնդրի կարգավորման այն առաջարկները, որ ոնք առաջ է բերել ռուսական կողմը և որոնց աջակցում են Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահները»,- հայտարարեց Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում