Իրաքի կառավարական ուժերը վերադարձրել են հսկողությունը Մոսուլի օդանավակայանի նկատմամբ. Sky

Իրաքի կառավարական ուժերը վերադարձրել են հսկողությունը Մոսուլի օդանավակայանի նկատմամբ, որն ավելի քան երկու տարի գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռեւս չի ստացվել:

Ավելի վաղ գործողությանը մասնակցող Իրաքի համերկրային ոստիկանության հրամանատար Ռայիդ Շաքեր Ջոուդաթը հայտնել էր, որ վերականգնվել է հսկողությունն օդանավակայանի տարածքի 50 տոկոսի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում