Հայաստանը եւ ԵՄ-ն շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել. Տիգրան Սարգսյան

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,-ասել է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը միշտ էլ այն է եղել, որ մենք պետք է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք է հակադրենք այս երկու վեկտորները»,-նշել է նա:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը եւ ԵՄ-ն հարկադրված էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել էր Բրյուսելի կողմից: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,-պարզաբանել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում