Տաջիկստանն ուսումնասիրում է ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակահարմարությունը

Տաջիկստանի իշխանությունները քննարկում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՀՄ) երկրի անդամակցության նպատակահարմարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Տաջիկստանի դեսպան Իմուդին Սատորովը՝ մեկնաբանելով այդ կազմակերպությանը հանրապետության անդամակցության հնարավորությունը: 

«Այդ հարցն ուսումնասիրվում Է,- ասել է դիվանագետը:- Հանրապետությունն ուսումնասիրում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը եւ նպատակահարմարությունը»: Դրա հետ մեկտեղ, հավելել է նա, Տաջիկստանի ղեկավարությունը «պաշտպանում է ինտեգրացման գործընթացները հետխորհրդային տարածքում»:

ԵԱՏՄ-ի մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում