Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող 136 քաղաքացի Գերմանիայից ապաստան է խնդրել

Թուրքիայի` դիվանագիտական անձնագիր ունեցող 136 քաղաքացի երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան է խնդրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` ապաստան խնդրած անձանց շարքում են նաև դիվանագետների ընտանիքների անդամները: Նախարարությունը տվյալները տրամադրել է Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցմանն ի պատասխան:

136 քաղաքացիները ապաստան տրամադրելու դիմում են ներկայացրել 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում