Պետական «ամպհովանին» գործարարի թիկունքին

Տնտեսական անկյուն.

Տնտեսությանը խթանելու համար անհրաժեշտ գործոններից մեկը ներդրումներն են: Պետությունը փորձում է առավելագույնս դյուրացներ և աջակցել տնտեսավրողներին, որպեսզի վերջիններիս արտադրությունը ընդկայնվի և առաջընթաց ունենա: Աջակցման մեթոդներից մեկը հարկային պարտավորվածությունների հետաձգումն է:

Գործադիր մարմնի որոշմամբ հարկային արտոնություն է տրամադրվել արևային պանելների արտադրությամբ զբաղվող ընկերությանը, որի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից կազատվեն:

Փորձը ցույց է տվել, որ նման արտոնություններ ստանալուց հետո ընկերությունները ոչ միայն ընդլայնում են իրենց արտադրությունը, այլ նաև ստեղծում են նոր աշխատատեղեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում