Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զորքի մշտական ներկայության օգտին

Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զինվորականների մշտական ներկայության օգտին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Delfi-ն, այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

«Մենք հանդես ենք գալիս ամերիկյան զորքի մշտական ներկայության օգտին, քանի որ մեր սեփական ռազմական կոնտինգենտը խիստ սահմանափակ է»,- ասել է Լինկյավիչյուսը:

Ինչպես նշվում է, Լիտվայի սահմանադրությունն արգելում է այլ երկրների ռազմաբազաների ներկայությունը երկրի տարածքում: Սակայն Լիտվայի ԱԳ նախարարը գտնում է, որ ամերիկյան զորքերի տեղակայումը մշտական հիմքի վրա հնարավոր է, եթե երկիրը թույլ տա նրանց օգտվել իր բազաներից, քանի որ այդպես սեփականության իրավունքը կմնա Լիտվային:

Նաև Լինկյավիչյուսն ամերիկացի գործընկերների պատմել է, որ Լիտվայի համար կարևոր կետ է մնում հակաօդային պաշտպանության հարցը: Նրա խոսքով՝ Լիտվան այն գործնականում չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում