Սիրիական զորքերը Պալմիրայի շրջանում գրավել են իշխող բարձունքը. SANA

Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումներն աշխարհազորի դաշնակից ուժերի օգնությամբ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին դուրս են քշել Պալմիրայի շրջանի՝ ռազմավարական տեսակետից կարեւոր բարձունքից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է SANA գործակալությունը: 

Զինվորական աղբյուրի խոսքով՝ գործողության ընթացքում ոչնչացվել են ԻՊ-ի՝ մեծ քանակությամբ ահաբեկիչներ՝ զենքի, զինամթերքի եւ փոխադրամիջոցների հետ մեկտեղ:
Անցած շաբաթ բանակային ստորաբաժանումները դաշնակիցների հետ համատեղ հարձակման ընթացքում այդ շրջանում վերականգնել են վերահսկողությունը մի քանի գյուղերի նկատմամբ:

Փետրվարի կեսերին հաղորդվել էր, որ մինչեւ Պալմիրա կառավարական զորքերին մնացել է 20 կիլոմետր: Սիրիական բանակի հարձակումը ծավալվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբի օգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում