Գարնան առաջին օրերն իրենց հետ թույլ ձյուն կբերեն

Հայաստանի տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ անձրև: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում