«Ժողովուրդ». ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանի գործը ոստիկանությունում է

ՀՀ ոստիկանությունում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստում Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ, ՀՀԿ-ի Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանի դեմ։ 

Բանն այն է, որ Անտոնյանը նախընտրական այս շրջանում սկսել է բացահայտ ահաբեկել և սպառնալ թաղապետարանի աշխատակիցներին՝ պահանջելով «ՍԱՍ»-ի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքել։ Ավելին՝ նա սպառնացել է, որ ինքն է շուտով դառնալու թաղապետը և ՀՀԿ օգտին չաշխատելու դեպքում նրանց կպատժի։ Ու հիմա այս և մեր թերթի մյուս հրապարակումների հիման վրա Անտոնյանի դեմ իրական գործընթաց է իրականացվում։

Թեև դժվար է հավատալ, որ իշխանությունները ՀՀԿ-ական պաշտոնյայի ապօրինությունները կբացահայտեն ու նրան կպատժեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում