ԵՄ խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի մանդատը

Եվրոպական միության խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի մանդատը մինչև 2018թ-ի հունիսի 30-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից, 2017թ. մարտի 1-ից մինչև 2018թ. հունիսի 30-ը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատին առնչվող ծախսերի համար խորհուրդը տրամադրել է 2.99 միլիոն եվրո:

«Մանդատի նպատակն է զարգացնել ԵՄ երկխոսությունը տարածաշրջանի հիմնական քաղաքական դերակատարների, կառավարությունների, խորհրդարանների, դատական համակարգերի և քաղաքացիական հասարակությունների հետ»,– ընդգծված է խորհրդի որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում