Չեխիայի նախագահը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների չեղարկման օգտին
Նմանատիպ
Հակառուսական պատժամիջոցները պետք է վերացվեն, իսկ Մոսկվայի հետ հարկ է կառուցել պրագմատիկ հարաբերություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պրահայի իր նստավայրում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
«Ցանկանում եմ, որ վերացվեն պատժամիջոցները: Ցանկանում եմ, որ զարգանան փոխշահավետ կապերը»,-ասել է նա ռուսերեն:
Զեմանը, ինչպես հետեւում է նրա ելույթից, հումորով է վերաբերվում արեւմտյան առանձին ԶԼՄ-ներում պարբերաբար իր դեմ առաջադրվող այն մեղադրանքներին, թե ինքն անհարկի համակրանք Է տածում ՌԴ-ի նկատմամբ:
«Ես Ռուսաստանի գործակալն եմ, եւ հենց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի: Պետք է ավելացնեմ, որ ես նաեւ Չինաստանի նախագահի գործակալն եմ, իսկ այժմ, ինչպես երեւում է, նաեւ ԱՄՆ-ի նոր նախագահի»,-ասել է պետության ղեկավարը: «Իրականում ես միայն մեկ երկրի՝ Չեխիայի Հանրապետության գործակալն եմ»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում