Թուրքիայի արտգործնախարարը Նիդերլանդներն անվանել է «ֆաշիզմի մայրաքաղաք»

Թուրքիայի արտգործնախարարը Նիդերլանդներն անվանել է «ֆաշիզմի մայրաքաղաք»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք հաշիվ են պահանջելու Նիդերլանդներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, այս մասին Չավուշօղլուն խոսել է ֆրանսիական Մեց քաղաքում թուրքերի հետ հանդիպման ժամանակ:

Թուրք նախարարների նկատմամբ Նիդերլանդների վերաբերմունքն անընդունելի որակելով` Չավուշօղլուն հայտնել է, որ որպես առաջին քայլ Անկարան ուղերձ է հղել Նիդերլանդների դեսպանին «չվերադառնալ Թուրքիա»: Նրա խոսքով` այլ քայլեր ևս սպասվում են: «Մենք պահանջելու ենք այս ամենի հաշիվը: Անկախ նրանից` Նիդերլանդները ներողություն կխնդրեն, թե չէ, պատասխան ենք տալու նրանց»,- ասել է նա:

Չավուշօղլուն ասել է, որ Նիդերլադները Թուրքիայի դեմ թնշամական վերաբերմունք ունի, իսկ իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչներին մեղադրել է «հիվանդ» լինելու մեջ: Թուրքիայի արտգործնախարարը Նիդերլանդներն անվանել է «ֆաշիզմի մայրաքաղաք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում