Գերմանիային չեն թույլատրում հանդիպել Թուրքիայում բանտարկված գերմանացի լրագրողի հետ

Գերմանիային չեն թույլատրում հանդիպել Թուրքիայում բանտարկված գերմանացի լրագրողի հետ

Թուրքիայում Գերմանիայի դեսպանության և հյուպատոսության աշխատակիցներին մինչ օրս չի թույլատրվել հանդիպել Die Welt պարբերականի բանտարկված լրագրող Դենիզ Յուջելին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակի խոսքով` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կանցլեր Անգելա Մերկելին խոստացել է թույլ տալ դիվանագիտական օգնություն տրամադրել լրագրողին: «Ակնկալում ենք, որ թուրքական կառավարությունը պահի իր խոստումը»,- հայտարարել է խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում