AM | RU
USD
EUR
RUB

Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել Արցախում գարնանացան աշխատանքների ընթացքը. հանձնարարվել է պլանավորել աշնանացանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների և կառավարության այլ պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը հետաքրքրվել է գարնանացան աշխատանքների ընթացքով, մասնավորապես, դաշտերում տիրող իրավիճակի, սերմերի, պարարտանյութերի ու թունաքիմիկատների համար ներկայացված հայտերի, ինչպես նաև՝ տրակտորների և սարքավորումների բավարար քանակի մասին:

Շրջվարչակազմերի ղեկավարներն առանձին-առանձին զեկուցել են շրջաններում իրականացվող հերկի ու ցանքսի աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ առանձնապես խանգարող հանգամանքներ չկան: Նրանք ներկայացրել են ինչպես գարնանացան մշակաբույսերի, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաների ցանման, դաշտերում հատկապես մկնանման կրծողների դեմ պայքարին ուղղված միջոցառումները:

Գործադիր իշխանության ղեկավարը բավարար է գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և հորդորել է հետևողական լինել, որպեսզի ժամանակին ու կազմակեպված ձևով շարունակվեն բոլոր միջոցառումները: Հարությունյանը հանձնարարել է շրջվարչակազմերի ղեկավարներին պլանավորել նաև 2017թ.-ի աշնանացան աշխատանքները և տեղերում կանոնակարգել մշակաբույսերի ցանքսի բազմազանությունը և անհրաժեշտ համամասնությունը:

Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը նշել է, որ շրջաններում շուտով կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ, որոնք կունենան իրավական կարգավիճակ և կգործեն շրջանային վարչակազմերի ենթակայության տակ: «Տարիներ ի վեր միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ու պահպանման հարցը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, քանի որ համակարգման ու արագ արձագանքման խնդիր կար: Այսօր արդեն որոշում ենք կայացրել յուրաքանչյուր շրջանի համար ստեղծել հնարավորություններ՝ միջհամայնքային ճանապարհների կանոնավոր սպասարկման ու դրանց բարեկարգ վիճակի ապահովման համար»,- ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչակազմերի գործառույթներին առնչվող այլ հարցեր:

Լրահոս
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա նամակ-համաձայնագրի ստորագրման արարողություն Գերմանիայի ևս երկու քաղաք հրաժարվել է ելույթի համար սրահ տրամադրել Էրդողանին Ինջիրլիքից Գերմանիայի զինվորների դուրսբերումը կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. թուրքագետ Լապշինի գործով դատական նիստը կկայանա հունիսի 30-ին Արցախի խորհրդարանում ընդունել են բելգիացի սենատոր Յորիս Պոշետին Դեպի ԵՄ տարածք հայկական ապրանքների արտահանման հիմնական մասն օգտվում է «GSP+» համակարգից Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետը ձերբակալվել է Հայաստանից ԵՄ մինչև 6000 եվրոյի ապրանք արտահանելու դեպքում սերտիֆիկատի կարիք չի լինի Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել. ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը պետք է համարժեք պատասխան տրվի. Ալավերդյան Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող Չեխիայի դեսպանը որեւէ կապ չի տեսնում Պյոտր Սվիտալսկիի հայտարարության եւ Հայաստանի ներքին գործերի միջեւ Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը ՀՀ ՄԻՊ- ի ուշադրության կենտրոնում են Մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա Կարեն Կարապետյանը համոզված է՝ կառավարության ծրագիրը պետությունը փոխելու է դեպի լավը Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում Մեր բանակում խաղալիքներ չունենք. ՀՀ և Արցախի ՊՆ-ները հերքում են ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը ԿԽՄԿ-ն հայկական ու ադրբեջանական կողմերի հետ երկխոսություն է սկսել Զավեն Կարապետյանի հարցով Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս Թրամփը երկարացրեց ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Թուրքիան պետք է հասկանա մեր օրինական ցանկությունը. Իրաքի քրդերը հաստատակամ են հանրաքվեի հարցում Կառավարությունը իր տեսլականը պատկերում է «Զարգանալ՝ չզիջելով» արժանապատիվ սկզբունքով. Արմեն Ռուստամյան ԼՂ հիմնահարցը մշտապես Ռուսաստանի ԱԳՆ օրակարգում է. Զախարովա Չավուշօղլուն գյուլենականների հարցով նախազգուշացրել է Ճապոնիայի իշխանություններին ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները Գերմանիայում լրտեսության մեղադրանքով գործ է հարուցվել Թուրքիայի քաղաքացու դեմ Կառավարության ծրագիրը բխում է մեր քաղաքացու եւ մեր երկրի շահերից. Արա Բաբլոյան Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը համարում է հաշվարկված ու պրոֆեսիոնալ Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱԺ-ն ընդունեց կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը Հնդկաստանի կառավարությունը Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ կստեղծի Կառավարության ծրագրի առանցքը լայնամասշտաբ և որակական բարեփոխումներն են. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի «Ելքը» դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ունեն 65 ձայն ծրագիրն անցկացնելու համար Կորյուն Նահապետյանը կառավարության ծրագիրը նախորդներից էապես տարբերվող է համարում Հայաստանում Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը Սպիտակ տունն առայժմ չի հաստատել Գերմանիայում Պուտինի եւ Թրամփի հանդիպումը Գերմանիան դուրս է բերում իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից Մակրոնը Մեծ Բրիտանիայի հետ պրագմատիկ հարաբերություններ է խոստացել Brexit-ից հետո
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan