Արցախի Հանրապետության կայացումը որպես փաստ ինքնին տարածաշրջանային խաղաղության երաշխիք է. Արտակ Զաքարյան

Արցախի Հանրապետության կայացումը որպես փաստ ինքնին տարածաշրջանային խաղաղության երաշխիք է. Արտակ Զաքարյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանը անտրամաբանական է համարում զիջումների մասին խոսակցությունները: «Խաղաղության մենք էլ ենք ձգտում, եւ մենք պատերազմի ուժը չենք, ոչ էլ պատերազմի քարոզիչը, ընդհակառակը մենք խաղաղության ենք ձգտում եւ խաղաղության ամենամեծ ջատագովներն ենք: Խաղաղության ձգտելու մեր պատկերացրած գինը ամեն պահի հենց պատերազմի պատրաստ լինելն է, այդ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն է, խաղաղության ձգտելու մեր պատկերացրած ճանապարհն էլ արժանապատիվ բանակցային գործընթացն է, որտեղ լիարժեքորեն ապահովված կլինեն ԼՂ շահերը ու մասնակցությունը: Ի վերջո, մեր պատկերացրածն այն է, որ Ադրբեջանը հասկանա, Ալիեւն ու իր հետեւորդներն էլ խոսեն ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Սա է մեր խաղաղության ճանապարհը. սրա համար ենք 25 տարի պայքարել, սա է մեր անվտանգության երաշ խիքը: Արցախի Հանրապետության կայացումը որպես փաստ ինքնին տարածաշրջանային խաղաղության երաշխիք է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արտակ Զաքարյանը:

Նա մեկնաբանեց 80-ականների զենք օգտագործելուն ուղղված մեղադրանքները: «Այդ տերմինը, որ մտել է շրջանառության մեջ, արվել է այն բնութագրմամբ, որ մենք մեր պաշտպանությունը կազմակերպել ենք դեռևս այն տեխնիկայով, որն այդքան էլ արդիական ու ժամանակակից չէ, և նույնիսկ այդ տեխնիկայով կարողացել ենք չորս օրվա ընթացքում կոտրել հակառակորդի հարձակողական տրամադրությունը: Բա որ հանկարծ 21-րդ դարի տեխնիկան սկսեինք օգտագործել՝ ի՞նչ կլիներ: Սա էր ողջ միտքը, իսկ մեզ մոտ որոշ կիսագրագետ քաղաքական գործիչներ փորձում են սա ներկայացնել այնպես, որ Հանրապետա կանը չի ապահովել մեր անվտանգությունը: Ընդհակառակը, ամենալավ բանը, որ Հանրապետականն արել է՝ պետության անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հարցում անսխալ քաղաքականության իրականացումն է: Այդ հարցում մեզ հաստատ մեղադրել չեն կարող»,-եզրափակեց Արտակ Զաքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում