Ադրբեջանն ազատազրկված անձանց քանակով երրորդն է Եվրոպայում
Նմանատիպ
Լոզանի համալսարանը Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում ազատազրկվածների քանակի վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն` Ադրբեջանը իր քաղաքացիների ազատազրկումների քանակով Եվրոպայում երրորդն է:
Ադրբեջանում կա 24 հազար 117 դատապարտյալ: Այսինքն` Ադրբեջանի բնակչության ամեն 100 հազար մարդուց 248,5-ը ազատազրկված է:
Ադրբեջանում դատապարտյալների մի մեծ հատված ազատազրկվել է թմրանյութերի հետ կապված տարբեր մեղադրանքներով: Ազատազրկման մեջ գտնվողներից 5600-ը` 28 տոկոսը դատապարտված է թմրանյութերի առևտրով զբաղվելու մեղադրանքով:
Ադրբեջանում դատապարտյալների 2-րդ մեծ հատվածը կազմում են գողություն կատարելու հատկանիշներով դատապարտված անձինք:
2016-ին Ադրբեջանում ազատազրկումների թիվն աճել է 5 տոկոսով:
Լոզանի համալսարանը այս ուսումնասիրությունը կատարել է Եվրոպայի խորհրդի անդամ 52 երկրներից 45-ում:
Ուսումնասիրությունների արդյունքներով առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ կա 641 հազար դատապարտյալ:
Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է Լիտվան` 7901 դատապարտյալ:
Վրաստանը ցուցակում զբաղեցրել է 4-րդ տեղը, որտեղ ներկայումս կա 8772 դատապարտյալ:
Հայաստանի Հանրապետությունը ազատազրկումների քանակով զբաղեցրել է 22-րդ տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում