ԵԽ նախագահը Գերմանիայի հասցեին Էրդողանի հայտարարությունն անընդունելի է համարել
20/03/2017 18:47
Նմանատիպ
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիային նացիզմի մեջ մեղադրելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Տայանին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Սա անընդունելի հարձակում է Էրդողանի կողմից դեմոկրատական երկրի նկատմամբ, որը երաշխավորում է բոլոր հիմնարար իրավունքները»,- ասել է Տայանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում