Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպ տանող հարավային մայրուղու նկատմամբ. Al-Masdar

Սիրիական բանակը եւ ժողովրդական աշխարհազորի ուժերի մարտիկները լիակատար հսկողություն են հաստատել Սալամիա-Իթրիա ռազմավարական կարեւորություն ունեցող հարավային մայրուղու նկատմամբ, որը տանում է Հալեպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Al-Masdar արաբական հրատարակությունը:

Նրա տեղեկատվության համաձայն, զինվորականները կարողացել են ճեղքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանության գիծը եւ զինյալներից ազատագրել ավտոմայրուղու մերձակա շրջանները:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Սիրիայի կառավարական ուժերը ահաբեկիչների գրոհները հետ են մղել Դամասկոսի Ջուբար արեւելյան շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում