Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցությունը չեղյալ է հայտարարել Գերմանիա կատարվելիք այցերը

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության արտասահմանում ընտրությունների համակարգման կենտրոնը չեղյալ է հայտարարել սահմանադրական հանրաքվեի շուրջ քարոզչության շրջանակներում դեպի Գերմանիա պլանավորված այցերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Մարտի 21-ի առավորտյան Արդարություն և զարգացում կուսակցության Հոլանդիայի նախընտրական շտաբի պետ Մուստաֆա Ասլանը հայտնել է, որ թուրք նախարարները հանրաքվեի շուրջ Հոլանդիայում քարոզչություն չեն իրականացնելու:

Արդարություն և զարգացում կուսակցության՝ Քյոլնում գտնվող խոսնակը հայտարարել է. «Առաջիկայում Գերմանիայում պլանավորված բոլոր նախընտրական այցերը չեղյալ են համարվում, որոշումը եկել է Անկարայից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում