Չավուշօղլուն Միացյալ Նահանգներում պահանջել է իրենց հանձնել Գյուլենին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշոնսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական հարցերից մեկը եղել է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու և Թուրքիա վերադարձնելու հարցը: Արտգործնախարար Չավուշօղլուն ԱՄՆ արդարադատության նախարարին է ներկայացրել Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման գործում Գյուլենի մեղսակցությունը փաստող նոր ապացույցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում